Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Օգնություն մելանոմայով հիվանդներին

Օգնություն մելանոմայով հիվանդներին

Ստեղծվել է դեղամիջոց, որն օգնում է մելանոմայի զարգացած ձևով հիվանդ մարդկանց: 

Մաշկի քաղցկեղի բուժման նոր դարաշրջանն սկսվել է: Բժիշկները հայտարարել են, որ իրենք եզակի դեղամիջոց են ստեղծել: Խոսքը դեղահաբերի մասին է, որը դիպուկ ազդում է մելանոմայի պրոբլեմային գենի վրա, գրում է «The Independent»-ը: Ինչպես ցույց է տվել փորձարարությունը, դեղամիջոցը հնարավորություն է տալիս երկու երրորդով նվազեցնել մահվան ռիսկը քաղցկեղի զարգացած ձևով հիվանդների մոտ: 

 

Քաղցկեղի հետազոտության ինստիտուտից պրոֆեսոր Ռիչարդ Մարաիսը, ով առաջինն էր ցույց տվել մելանոմայի պրոբլեմային գենի կարևորությունը, անդրադարձել է հայտնագործության կարևորությանը: Եվ այսպես, դեղամիջոցն աշխատում է ուռուցքների հետ, որտեղ առկա է BRAF գենի մուտացիան (այն գոյություն ունի քաղցկեղի բոլոր տեսակների գրեթե կեսում):     

 

Դեղամիջոցի միջազգային փորձարկմանը մասնակցել է ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից և Ավստրալիայից 670 հիվանդ: Փորձարկումը ցույց է տվել, որ կենսունակությունն ավելացել է 64%-ով (ցուցանիշն այն մարդկանց համար է, ովքեր մշտապես վեմուրաֆենիբ դեղամիջոցով քիմիաթերապիա են ստացել):

 

Հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ վերջին ժամանակներս մելանոմայի զարգացումը կտրուկ ավելացել է: 

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. aif.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ